|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 31-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. իրար են բախվել "Paz" մակնիշի թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը, "Opel" և ''ՊԱԶ'' մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34MC267 պ/հ (վարորդի տվյալները պարզ չեն), թիվ 7 երթուղուն պատկանող «ՊԱԶ» մակնիշի 3754Տ պ/հ (վարորդ Ա. Մ. ծնվ.1964թ.) և թիվ 18 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 3240Տ պ/հ (վարորդ Արտյոմ Եփրեմյան ծնվ.1983թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լիլիթ Քոչարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 կլինիկական հիվանդանոց»: Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը: