կարևոր
982 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-14 20:43
Հասարակություն

Երևանում բախման հետևանքով մեքենաներից մեկը հայտնվել է մայթին․ կան վիրավորներ

Երևանում բախման հետևանքով մեքենաներից մեկը հայտնվել է մայթին․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։15-ի սահմաններում Բեկնազարյան փողոցից դեպի Մազմանյան փողոց տանող շրջանաձև խաչմերուկում  բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Արամ Ա.-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Երկու հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։