|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Թուրքիայի ԱԳՆ-ն մտադիր էր իր մտահոգությունը հայտնել գերմանացի դեսպանին՝ Գերմանիայում «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈՒ-YPG) քրդական խմբբավորման գործունեության առթիվ. տեղեկացնում է Ermenihaber-ը։
Սակայն պարզվել է, որ այդ պահին Էրդմանը Անկարայում չի գտնվում, նրա փոխարեն ԱԳՆ է ներկայացել Անկարայում Գերմանիայի դեսպանության խորհրդականը։
Գերմանական մամուլի համաձայն՝ դեսպան Էրդմանը, ով ընդամենը 2 տարի է Անկարայում զբաղեցնում այդ պաշտոնը, արդեն 21 անգամ կանչվել է արտգործնախարարություն և նրան բողոքի նոտա է տրվել։
Աղբյուրն արձանագրում է, որ գերմանական «Die Welt» թերթի լրագրող Դենիզ Յուջելի ազատ արձակումից հետո թուրք-գերմանական լարվածությունը որոշակիորեն մեղմացել էր։ Սակայն Թուրքիան շարունակում է ամենատարբեր մակարդակներում իր դժգոհությունը հայտնել Գերմանիային՝ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) և նրա թևը հանդիսացոսղ ԺԻՈՒ-ի՝ Գերմանիայում ծավալած գործունեության առթիվ։