|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը և ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը այսօր՝ մարտի 2-ին, հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտում գործող Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանի Գաբրիելյանի և Գրիգոր Նարեկացի համալսարանի հասարակայնության և լրատվության բաժնի պատասխանատու Սոնա Համբարձումյանի, ՈՒԽ նախագահ Նորա Աղաբաբյանի և տեղակալ Նարինե Առուշանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ Արցախի Երիտասարական միության կողմից նախատեսվող Արցախի երիտասարդության կարողականության և հմտությունների զարգացման դասընթացներին ուսանողների ներգրավվածության հարցը և պայմանավորվածություն Է ձեռք բերվել ծրագրի հետ կապված հետագա համագործակցության շուրջ:
aparaj.am