|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 11-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի դահլիճում ազդարարվել է «Արցախի երիտասարդության կարողականության եւ հմտությունների զարգացման դասընթացներ»-ի մեկնարկը: Դասընթացներն իրագործում է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ: Ծրագիրը 18-35 տարեկան երիտասարդների համար է:

Դասընթացները կազմակերպվելու են «Նորարարական գյուղատնտեսություն», «Հյուրընկալություն», «Բիզնես կառավարում», «Սնունդ և ըմպելիքներ», «Թվայնացում», «Գործարարական լեզվի օգտագործում», «Կանաչ էներգետիկայի ծառայություններ», «Հրապարակախոսություն», «Բջջային հավելվածների մշակում» թեմաներով: Դասընթացներն անցկացնելու են տվյալ ոլորտներում հաջողություններ գրանցած մասնագետներ:
Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագրեր, ներկայացված ծրագրերի մի մասը ֆինանսավորվի:

Ծրագրի բացման արարողությանը ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, դասընթացների մասնակիցներ:


