|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեուլի գերագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բակին մեղավոր է ճանաչել միջոցների յուրացման և խոշոր չափերի կաշառք ստանալու գործով. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով:
Երկրի նախկին նախագահի նկատմամբ պատժամիջոց է ընտրվել կալանավորումը` 17 տարի ժամկետով: Նա կալանավորվել է հենց դատարանի դահլիճում:
Միևնույն ժամանակ 78-ամյա Լի Մյոն Բակին պարտավորեցվել է շուրջ 15,7 միլիոն դոլարի չափով տուգանք վճարել:
Նախկին նախագահին կասկածվում էր DAS ավտոմոբիլային մասերի արտադրող կազմակերպության միջոցները յուրացնելու և նախագահության ընթացքում Samsung Electronics ընկերությունից կաշառքներ ստանալու համար:
Հավելվում է նաև, որ Բակը նախկինում ևս պատիժներ է կրել կոռուպցիայի և կաշառակերության համար: Նա անգամ դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, բայց 2019-ի մարտին գրավի դիմաց ազատ էր արձակվել առողջական վիճակի վատթարացման պատճառով: