|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բիշքեքի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին 11 տարվա ազատազրկման է դատապարտել. BBC-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Նա մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով։
Դատարանի որոշմամբ՝ Աթամբաևը կզրկվի նաև պետական պարգևներից և գույքից:
Նախկին նախագահը ձերբակալվել էր մեկ տարի առաջ։ 2019-ի օգոստոսի 7-ին Աթամբաևի՝ մայրաքաղաք Բիշքեկից ոչ հեռու՝ Քոյ-Թաշ գյուղում գտնվող տան գրոհի ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել։
Ղրղզստանի նախկին նախագահն ավելի ուշ խոստովանել էր, որ ինքը ևս հրաձգության մասնակից է եղել։ Հատուկ նշանակության ջոկայիններին չէր հաջողվել Աթամբաևին միանգամից ձերբակալել. նախկին նախագահը միայն հաջորդ օրն էր հանձնվել։