|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պակիստանի նախկին վարչապետ և Արդարության շարժման (PTI) ղեկավար Իմրան Խանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման կոռուպցիոն գործով՝ կապված Տոշախանայի պետական գանձարանում պահվող թանկարժեք իրերի վաճառքի հետ։ Այս մասին չորեքշաբթի՝ հունվարի 31-ին, գրել է պակիստանյան Dawn թերթը, փոխանցում է Известия-ն։
«Նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը՝ Բուշրա Բիբին, չորեքշաբթի օրը Տոշախանայի գործով դատապարտվել են 14 տարվա ազատազրկման»,- ասվում է զեկույցում։
Դատապարտվածներին նաև արգելվել է 10 տարով որևէ պետական պաշտոն զբաղեցնել և տուգանվել են 787 միլիոն ռուփիով (մոտ 2,8 միլիոն դոլար):
Հրատարակությունը նշում է, որ դատավճիռը կայացվել է փետրվարի 8-ին նշանակված երկրի համընդհանուր ընտրություններից ութ օր առաջ, որին PTI-ն մասնակցում է առանց իր նախագահի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքներ բացահայտելու համար