|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել` տարիներ առաջ կնոջն իրեն օգնական նշանակելու ու գրեթե 4 տարի չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից մոտ մեկ միլիոն եվրո աշխատավարձ տալու համար:
Քաղաքական գործիչն առնվազն երկու տարի կանցկացնի բանտում:
Բացի այդ, Ֆիյոնին արգելվել է առաջիկա 10 տարիներին մասնակցել ընտրությունների: Ֆիյոնի կինը՝ Պենելոպան, որը եւս նույնքան տուգանք պետք է վճարի, դատապարտվել է երեք տարվա պայմանական ազատազրկման: Նրանց փաստաբանները ասել են, որ բողոքարկելու են վճիռը: