|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Չինաստանի երկաթուղիների նախկին նախարար Լյու Չժիցզյուն դատապարտվել է մահապատժի` դատավճռի ի կատար ածման հետաձգման հնարավորությամբ. տեղեկացնում է France-Presse գործակալությունը: Նման դատավճիռը մեծ մասամբ փոխարինվում է ցմահ բանտարկությամբ:
Նախկին նախարարը մեղադրվում է կոռուպցիայի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Հետաքննության վարկածով` նախարար եղած ժամանակ Չժիցզյուն կաշառք է վերցրել երկաթուղիների շինարարության պետական պատվերները բաշխելիս: