|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրախորհրդարանը փորձել է վերաշարադրել պատմությունը՝ գերագնահատելով իր լիազորությունները եւ հերթական անգամ խոչընդոտելով ԵՄ-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը:
«Մենք լուրջ չենք ընդունում այս բանաձեւն ընդունողներին»,- նշվում է հայտարարության մեջ:
«Մինչեւ 1915-ին անդրադառնալը, Եվրախորհրդարանի անդամները լավ կանեն հիշեն իրենց անցյալը եւ մարդկության դեմ այնպիսի զարհուրելի արարքներ, ինչպիսիք են Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ իրենց երկրների գործողությունները»,- հայտարարում է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը: