Փոխարժեքներ
15 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Nournews.ir-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Ֆու Կոնգը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության խախտումը՝ կոչ անելով Թել Ավիվին անհապաղ դադարեցնել Իրանի դեմ անօրինական ագրեսիան։
Ֆու Կոնգը, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV) տված հարցազրույցում, Թել Ավիվի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ ուղղված հարվածները որակել է որպես «ևս մեկ կարմիր գիծ, որը Իսրայելը հատել է»։
Ուրբաթ օրը Արևմտյան Ասիայում ստեղծված իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ֆուն ասել է. «Չինաստանը դեմ է հակասությունների սրմանը և հակամարտությունների ընդլայնմանը և խորապես մտահոգված է Իսրայելի գործողությունների հնարավոր հետևանքներով»։
Չինացի դիվանագետը նաև իր երկրի խորը մտահոգությունն է հայտնել՝ Իրանի միջուկային ծրագիր մշակելու իրավունքի վերաբերյալ դիվանագիտական բանակցությունների վրա ներկայիս զարգացումների բացասական ազդեցության մասով։