|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ սույն թվականի հուլիսի 5-10-ը Հայաստանում տեղի կունենա «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով համահայկական ուխտագնացությունը։ Այս մասին ետղեկացնում են Մայր Աթոռից։
Ավանդական դարձած ուխտագնացությանն իրենց մասնակցությունը կբերեն հայորդի երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ։
Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Կկազմակերպվեն նաև այցեր Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ, Խոր Վիրապ վանքեր և Զվարթնոցի տաճար։
Ուխտագնացության վերջին օրը ուխտավորները Կոտայքի թեմում կմասնակցեն սրբազան Պատարագի արարողությանը։
ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթացն այս անգամ կրում է «Թվային Քրիստոնեական երիտասարդական աշխատանք» անվանումը: Կրթական առաջադրանքներն ուղղված կլինեն թվային աշխարհում երիտասարդների գործունեության ակտիվացմանը։