|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը, տեղեկանում ենք Արագածոտնի թեմից։
Այսօր նաև Արագածոտնի թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության տոնն է:
Այսօր, նվիրական այս տոնին, մեր աղոթքներն ուղղենք Տիրոջը և խնդրենք Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը, մեր հավատքի զորացման, հայրենիքի խաղաղության և սիրելի Առաջնորդի շուտափույթ վերադարձի համար, որպեսզի շարունակվի իր նվիրյալ առաջնորդությունը՝ ի փառս Աստծո, ի բարօրություն Սուրբ Եկեղեցու և Արագածոտնի թեմի հավատավոր զավակների։