կարևոր
1576 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-16 19:53
Հասարակություն

Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված այս պայքարը տիրել է ողջ աշխարհին. նպատակը մեկն է՝ ճշմարիտ և սուրբ հավատքի խորտակում, ազգային-եկեղեցական ինքնիշխանության վերացում. հոգևորական

Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված այս պայքարը տիրել է ողջ աշխարհին. նպատակը մեկն է՝ ճշմարիտ և սուրբ հավատքի խորտակում, ազգային-եկեղեցական ինքնիշխանության վերացում. հոգևորական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով․

«Ամենևին կարիք չկա հայտնի ցնորաբանությունները (մորոսաբանություն) տարածելու, ավելին՝ դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ակնկալելու հոգևոր սպասավորներից և ուղղամիտ հավատացյալներից: Այդպես վարվելով, կամա թե ակամա, ջուր է լցվում օտարների ջրաղացին, որոնք ընդդեմ Հայոց Եկեղեցու իրականացնում են կազմակերպված պայքար:

Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված այս պայքարը տիրել է ողջ աշխարհին. նպատակը մեկն է՝ ճշմարիտ և սուրբ հավատքի խորտակում, ազգային-եկեղեցական ինքնիշխանության վերացում, ազգային-եկեղեցական ընտանիքների քայքայում, որպեսզի այդպես ձևավորվի դերաքրիստոսին ծառայող անբան, անինքնություն և անզգամ մոլորյալների զանգված...

Հայոց Եկեղեցին ի սկզբանե գիտե այդ մասին և դարերի հոլովույթում հերոսաբար հաղթահարել է նմանատիպ հարձակումներն ու բռնաճնշումները:

Արդ, մի՛ տարածեք թունավոր խոսքեր ու մտքեր, անե՛ղծ պահեցեք մեր հավատավոր ազգի հոգեմտավոր ներաշխարհը: Երևելի ու աներևույթ թշնամին՝ իր չար արբանյակներով ու կամակատարներով, ամեն կերպ նկրտում է թշնամություն ցանելով՝ հայ հասարակության միջից ամատախիլ անել սերն ու միասնությունը:

Իսկ Հայոց Եկեղեցին և ուխտապահ հայ հոգևորականը հենց այդ սիրո և միության թթխմորեն են եղել, կան և կլինեն ցկատարած աշխարհի:

Սեր և միություն, լույս և խաղաղություն մեր սիրելի Ազգին և Հայրենի երկրին:

Աստված մեզ օգնական»: