կարևոր
856 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-06 12:15
Իրավական

2 նախկին հոգևորական հայց են ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ

2 նախկին հոգևորական հայց են ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ

2 նախկին հոգևորական հայց են ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Սպուտնիկ Արմենիան։

Թալինի տարածաշրջանի նախկին հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանն (Արամայիս Թախմազյան) ու Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ տեր Արամը (Ստեփան Ասատրյան) պահանջում են անվավեր ճանաչել իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումը և վերականգնել իրենց նախկին պաշտոններում։