|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Առաքելահիմն է. սա նույնքան պարզ է, որքան, որ այն միտքը, թե՝ արևը ծագում է արևելքից և մայր մտնում արևմուտքում, այս մասին հայտարարել է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։
«Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները և՛ հավատքն են սերմանել և՛ Հայ Եկեղեցին են հիմադրել:
Սրանից դուրս բոլոր տեսակետները միշտ կոնկրետ հերձվածողական կամ անվանարկման նպատակ են ունեցել:
Այսօր, կարծես թե, սրանցից զատ ավելանում է նաև մեկ այլ նպատակ՝ Եկեղեցին պետականացնելու: Միգուցե սխալվում եմ:
Սա առանձին թեմա է, և ոչ մի տարօրինակ կամ արտասովոր բան չկա Եկեղեցու պետական ստատուս ունենալու մեջ: Կան երկրներ, որտեղ Եկեղեցին վաղուց պետական ստատուս ունի, օրինակ՝ Հունաստանը, Շվեդիան:
Բայց տարօրինակ ու արտասովոր է, որ սրա համար կարելի է Քրիստոնեական վարդապետության հիմնադրույթներից մեկը աղավաղել ու ներկայացնել այնպես, որ Հայ Եկեղեցին Սուրբ Գրիգորն ու Սուրբ Տրդատն են հիմնադրել: Վա՜յ մեզ»,- նշել է Տեր Մարկոսը։