կարևոր
1402 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-18 13:20
Հասարակություն

Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է և արդարացի. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է և արդարացի. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը գրում է․

«Որպես Հայ Եկեղեցու սպասավոր եմ ասում. եթե մեկը այդքան հանդգնություն ունի վայրահաչելու Հայոց Եկեղեցու նվիրապետական կարգի ու այդ նվիրապետության գլուխ հանդիսացող Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, ես ևս նրան թույլ չեմ տա որևէ դեր ստանձնել մեր ծիսական կյանքում և ոչ էլ հաղորդ կդարձնեմ որևէ սրբության: Միակ բանը, որ տվյալ անձն ունի անելու, ապաշխարության խորհրդով անցնելն է:

Եվ բնավ կապ չունի այդ անձը ՔՊ - ական է, թե՝ ոչ:

Ոչ ոք չի ասում, որ ամենքդ պիտի ուշագնաց սիրով սիրեք ինձ կամ որևէ այլ աստիճանի հոգևորականի կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, սակայն հարգանք նվիրապետական կարգի հանդեպ պարտավոր եք ունենալ: Չունեք այդ հարգանքը և լկտիություն ունեք եկեղեցում այդ մասին մեծաբերան խոսելու, ուրեմն պատրաստ եղեք նույն այդ նվիրապետական կարգի ներկայացուցչի կողմից կարգի հրավիրվելու կամ առնվազն մերժում ստանալու:

Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է և արդարացի: Տեր Հայրը ոչ թե մերժել է կատարել մկրտությունը, այլ թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր: Այլ կնքահայր ընտրելու դեպքում մկրտությունը կարվեր:

Տեր Մարկոս քահանա Մանգասարյան»

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի, և առաջարկել է փոխել քավորին։  Տեր Հայրը պարզաբանելով իր որոշումը՝ մանրամասներ է ներկայացրել ու նշել , որ Եկեղեցին ահաբեկիչների որջ համարող անձը կամ անձինք իրավունք չունեն մասնկացել եկեղեցական կարգով արվող որևէ արարողության, քանի դեռ քրիստոնյային ոչ վայել վարքագիծ են դրսևորում։