|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իրատես de facto»-ն գրում է. «Ասում են, թե «հրաշալի» եռյակին դարձյալ փորձություն է սպասում: Հերթական տրոհման գործընթացն է հասունանում:Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, «Ժառանգությունը» դուրս կգա այս ձևաչափից:
Ասում են, կուսակցությունում, մասնավորապես խմբակցությում, հայտնի կուսակցականներն այս «հողի վրա» իսկապես «իրար են ուտում»: Պարտվում են «ապստամբները», իսկ իրական ընդդիմադիրները կարծում են, որ այս միավորումը չի կարող իշխանափոխություն իրականացնել: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է եռյակից բաժանվելուն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: