|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Ըստ «Իրատես դե ֆակտո»-ի՝ գյուղական համայնքներում թանկացումների ալիքն իր «սև» գործն արդեն անում է:
«Այս օրերին շատ գյուղերում անասունների, հիմնականում՝ կովերի մորթ է արվում, քանի որ պահելու հնարավորություն չկա: Ռուսաստանից ակնկալվող գումարները չկան կամ, ավելի ստույգ, ռուբլու արժեզրկմանը զուգահեռ եղածն էլ փոշիացել է: Իսկ խոտը թանկացել է, և գյուղացին հնարավորություն չունի գնելու:
«Մի տուկ խոտը մի կիլոգրամ մսի գնի է հասել, ո՞նց առնենք»,- դժգոհում են ու նկատում, որ եթե թանկացումների շղթան այսպես շարունակվի, ոչ մի անասուն չեն պահի: Այս իրավիճակում մի բան է գյուղացուն մխիթարում, որ առջևում Ամանորն է, ու գոնե միսը «տնից» է լինելու»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։