|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հասարակությունը պարտավոր չէ պորտաբույծներին պահել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով գործազուրկներին 18 հազար դրամ նպաստից զրկելու օրենքի նախագծին, հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: Նրա խոսքով` նպաստների ինստիտուտը, որպես այդպիսին, ոչ թե վերացվել է, այլ նույն միջոցներն ուղղվել են նոր աշխատատեղերի ստեղծմանը և մասնագետների վերապատրաստմանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, թեև կողմ է գործազրկության նպաստը վերացնող օրինագծի գաղափարին, սակայն համարում է, որ Բադեյանի նշած պորտաբույծներին «մեծացրել է» մեր կառավարությունը:
«Այդ պարազիտին իրենք են մեծացրել: Այն, որ այդ գումարը ստացողների 94%-ը դրա կարիքը չեն ունեցել, և կառավարությունն անարդյունավետ ծախսեր է արել, մեր կառավարման համակարգի հերթական աղետն է»,- մեկ այլ ասուլիսի ժամանակ հայտարարեց Բախշյանը:
Սակայն «Ժառանգության» պատգամավորը մտավախություն ունի, որ գործազուրկներին հատկացվող 18 հազար դրամը, որն օրենքի նախագծով վերացվելու է, չի ուղղվի ճիշտ նպատակին: Այդ իսկ պատճառով պատգամավորը կասկածի տակ է դնում այն մեխանիզմները, որոնցով կառավարությունը մտադիր է իրագործել նախագիծը: