|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գերմանիայի Դաշնային վիճակագրական կոմիտեն (Destatis) հրապարակել է 2018 թ. քաղաքացիություն ստացած օտարերկրացիների ցուցակը, որում թուրքերը զբաղեցրել են առաջին տեղը: Destatis-ի տվյալների համաձայն` 2018 թ. 112.340 օտարերկրացի Գերմանիայի քաղաքացիություն է ստացել, որոնցից 16.700-ը թուրք են. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Գերմանիայում մեծ համայնք ունեցող թուրքերը 2017 թ. նույնպես առաջին հորիզոնականում էին: Թուրքերն ամենից շատ քաղաքացիություն են ստացել նաև 1995 թ.` 313.606 մարդ: