|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում քաղաքացիություն ստացողներն ամենից շատ իրանցիներն են: Անշարժ գույքի սեփականության ցուցանիշներով` նրանք Թուրքիայում զիջում են միայն իրաքցիներին. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Քաղաքացիության իրավունք ստանալու համար նվազագույն շեմ է սահմանվել 250.000 ԱՄՆ դոլարը, ինչի հետևանքով Թուրքիայում օտարերկրացիների կողմից ավելացել է անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը: 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ` քաղաքացիություն ստանալու համար նվազագույն շեմը կազմում էր 1 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2018 թ. սեպտեմբերի 18-ից սկսած` իջեցվել է 250.000-ի:
Այս տարվա առաջին քառորդում իրաքցիներին վաճառվել է 1781, իսկ իրանցիներին` 946 բնակարան:
Ըստ գործակալության` այս ամենը կապված է ԱՄՆ-Իրան լարվածության և կիրառվող պատժամիջոցների հետ: