|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ալկոհոլի և թմրանյութերի չարաշահումը կախված է մասնագիտությունից: Դա պարզել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը. հայտնում է Лента.ру-ն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենից շատ ալկոհոլ օգտագործում են ծանր ֆիզիկական աշխատանք կատարող անձինք: Այսպես՝ հանքափորների 17,5 տոկոսը չարաշահում է ալկոհոլը, նրանց հետևում են շինարարները (16,5%):
Երրորդ տեղում են մարդիկ, ովքեր զբաղված են հյուրանոցային և ռեստորանային բիզնեսում: Ընդ որում` նրանք առաջին տեղում են` թմրանյութ օգտագործելու ցուցանիշով (19 տոկոս):
Պարզվել է նաև, որ մենեջերները ավելի շատ տարվում են թմրանյութերով (12%), քան ալկոհոլային խմիչքով (10%):
Ամենից քիչ ալկոհոլ օգտագործում են կրթության և առողջապահության ոլորտների մասնագետները (5%):
Ամենից քիչ թմրամոլներ հայտնաբերվել են պաշտոնյաների շրջանում (4,3%):