|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է
«Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ իրենք կարող են հեռանալ տարածաշրջանից և դա հայ ժողովրդի որոշումը պետք է լինի։
Մի կողմ դնենք ստամոքսա-տնտեսական խնդիրները, որոնք հայ ժողովրդի մի զգալի հատվածն առաջնային է համարում (չնայած այդ հարցում էլ չի կարողանում հասկանալ վիճակը)։
Ովքեր են լրացնելու աշխարաքաղաքական առումով «դատարկված» տարածաշրջանը։ Դա պատկերացնելու համար մեծ երևակայություն պետք չէ ունենալ, ուղղակի պետք է հիշել, թե ինչ է եղել մինչև ռուսների գալը։
16-րդ դարից սկսած Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս տարածքը եղել է Օսմանյան կայսրության և Պարսկաստսնի մրցակցության վայր, և հիմնական պատերազմներն ընթանում էին Երևանի բերդի համար, որը հենց դրա համար էր կառուցվել։
Այդ պատերազմներում հիմնական զոհերն ու տեղահանությունների մատերիալը հայերն էին։
Սա է նորից կրկնվելու, իսկ Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում, քցում են ու օգտագործում»։