|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Մոսկովյան այցից վերադառնալիս Փաշինյանին ուղեկցող պատվիրակությունը նկատել է, որ նա ահավոր ընկճված է։ Փաշինյանը չի թաքցրել, որ ձախողվել է գերիների հարցում տեղաշարժ ապահովելու գործում, այ, եթե ապահովեր, իր դեմ այլևս խաղ չէր լինի՝ ընդդիմությանը հուժկու հարված կհասցներ։
Բայց փորձել է մտերիմներին ներշնչել, թե ստորագրված թուղթը՝ կոմունիկացիաների մասին, «փառահեղ հաղթանակ» էր, և անգամ խորամանկություն է արել, ասելով՝ չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիևը՝ համաձայնելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը։
Հայտարարել է, որ դա բացառապես մեզ է ձեռնտու։ Լսողները մտածել են, որ կա՛մ հերթական մանիպուլյացիան է անում, կա՛մ այնքան է կորցրել ադեկվատությունը, որ հունվարի 11-ի փաստաթուղթը հաղթանակ է համարում։»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: