|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մենք կարծում ենք, որ Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի մշակման ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է, որը ստեղծվել է այս տարվա հունվարի 11-ին Մոսկվայի գագաթնաժողովից հետո: Այս մեխանիզմի ութ հանդիպում արդեն կայացել է, և բոլոր կողմերը բարձր են գնահատում դրա գործունեությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին։
«Մենք ճիշտ ենք համարում հավատարիմ մնալ այն հայտարարություններին և քայլերին, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրականացմանը»,- ընդգծել է նա։