|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցությունը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասնագիտացված աշխատանքային խմբում կանգ է առել երկու պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք արևմտյան երկրների ապակառուցողական ազդեցությունը, ինչպես նաև տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հաճախ է մեզ մոտ հարցեր առաջացնում, և այդ երկու գործոնների պատճառով խմբում համագործակցությունը կանգ է առել», – ասել է նա։
Նրա խոսքով` Մոսկվան վստահ է, որ աշխատանքային խմբում լիարժեք փոխգործակցության հնարավորինս շուտ վերսկսումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ համակարգի վերականգնմանը՝ թույլ տալով նրան ինտեգրվել Եվրոպայից Ասիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ավելի լայնածավալ սխեմաներին, այլև թույլ կտա ապահովել Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացումը։