|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՆԱՏՕ-ն ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասի անվտանգության համար, ավելին` արևմտամետների հիմնական նպատակը տարածաշրջանը խարխլելն է ու լարվածության նոր օջախներ ստեղծելը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով դաշինքի և Ադրբեջանի համագործակցությունը։
«Հուսով ենք` Բաքվում և Երևանում հավասարապես հասկանում են ինչպես մեր հիմնավոր մտահոգությունն այդ կապակցությամբ, այնպես էլ գնահատում են ագրեսիվ ռազմական դաշինքների հետ իրենց փոխգործակցության խորացման ռիսկերը»,-ասաց Զախարովան:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել՝ Ադրբեջանն ու Հայաստանը լիովին կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման ռիսկերը։