Փոխարժեքներ
03 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.34 |
EUR | ⚊ | € 450.5 |
RUB | ⚊ | ₽ 4.6984 |
GBP | ⚊ | £ 516.82 |
GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան միկրոբլոգում որոշ մանրամասներ է ներկայացրել, պարզվում է, որ հանդիպումը կայացել է Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։
«Այս շաբաթ հյուրընկալել ենք ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները։ Երկխոսությունը առանցքային է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,-նշել է Բլինքենը։
Ավելի վաղ ԱԳՆ խոսնակը հայտնել էր՝ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը:
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: