|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ամերիկայի Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և երկու երկրների միջև բանակցություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք հավատում ենք, որ ուղիղ երկխոսությունը հարցերը լուծելու և կայուն խաղաղության հասնելու բանալին է: Ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են այդ կայուն խաղաղությանը: Այսպիսով՝ մենք հաջորդ ամիսներին կշարունակենք ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ և գործընկերների հետ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների միջոցով ընթացող բանակցություններին նպաստելու գործում»,- ասել է Փրայսը:
Հարցին, թե կարո՞ղ են լինել ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցներ կամ հանդիպումներ երկու երկրների ԱԳ նախարարների հետ, Փրայսը պատասխանել է. «Ես կարծում եմ այդ ամենը օրակարգում կա: Մենք կանենք այն, ինչը կհամարենք ամենաօգտակարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար»: