|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ առավոտյան Երեւանի կենդանաբանական այգու 4 աշխատակից մեկնել է Վրաստան` օգնության նպատակով: Yerkir.am-ին կենդանաբանական այգու լրատվական բաժնից տեղեկացրին, որ մեկնողներն են` կուրատորը, կենդանաբույժը, գիշատիչների և սմբակավորների բաժնի աշխատակիցները:
Ի դեպ, մեր Գրանտ փղիկը տեղափոխվել էր Վրաստան, որին, ինչպես հավաստիացրին կենդանաբանական այգուց, ոչինչ չի պատահել: «Նրան ոչ մի վտանգ չի սպառնում: Գազանանոցի երկու փղիկներն էլ /մերն ու իրենցը/ վերևի մասում են եղել և բացարձակապես չեն վնասվել: Այս պահին սպասում ենք` վիճակը մի քիչ հանդարտվի և բանակցություններ կարենք, որ որոշ կենդանիներ տեղափոխվեն մեզ մոտ»,- ասացին այգու մամլո ծառայությունից:
Նշենք նաև, որ Վրաստանում հատուկ ջոկատայիններն առանց որևէ հրամանի սպանել էին թբիլիսցիների սիրելի սպիտակ առյուծին, դա մեծ աղմուկ է բարձրացրել: