|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինդոնեզիան ակնկալում է հնարավորինս արագացնել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո. հայտնում է ТАСС-ը:
«Հույս ունեմ, որ Ռուսաստանը կաջակցի մեզ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- ասել է նա:
Պուտինը և Վիդոդոն հանդիպել են Սինգապուրում, որտեղ մասնակցում են Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթաժողովին: