|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրասիական տնտեսական միությունը Ինդոնեզիայի հետ բանակցություններ է սկսել ազատ առևտրի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Սլեպնյովը նշել է, որ մայիսի 24-25-ը Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի գործընկեր երկիրն այս տարի Ինդոնեզիան է։ Ինդոնեզիան մեծ պատվիրակությամբ է մասնակցելու համաժողովին, որի կազմում լինելու են նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։
«Ես ցանկանում եմ առիթից օգտվել և հրավիրել մեր Միության անդամ երկրների բիզնես ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը, որպեսզի օգտվեն այս հնարավորությունից և շփվեն Ինդոնեզիայի հետ, որի հետ, ի դեպ, մենք հիմա բանակցություններ ենք սկսել ազատ առևտրի շուրջ»,- ասաց նախարարը։