|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը բիզնեսին թույլ կտա ավելացնել արտահանումն ու ներմուծումն ավելի շահավետ պայմաններով, իսկ սպառողներին հնարավորություն կտա որակյալ ապրանքներ ձեռք բերել մրցակցային գներով: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Ռուսաստանի կառավարությունն այսօր կայացած նիստում վավերացրել է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը:
Միշուստինը հստակեցրել է, որ փաստաթուղթն առևտրի արտոնյալ ռեժիմ է սահմանում ապրանքների ճնշող մեծամասնության նկատմամբ, ընդգրկում է Ինդոնեզիայի և Ռուսաստանի միջև երկկողմ շրջանառության ավելի քան 98 տոկոսը։ ՌԴ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ գործընթացի դինամիկան մանրամասն քննարկել են երկու երկրների նախագահները Մոսկվայում վերջերս կայացած հանդիպման ժամանակ:
«Ակնկալում ենք, որ ազատ առևտրի ռեժիմը կխթանի համագործակցության ամրապնդումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպես, օրինակ, մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, իհարկե՝ թվային տնտեսության, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, հետազոտությունների, մշակումների և այլն», - թվարկել է նա։a