կարևոր
682 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-11 13:59
Աշխարհ

Եվրասիական ինտեգրումը կնպաստի ԵԱՏՄ տնտեսությունների աճին․ Միշուստին

Եվրասիական ինտեգրումը կնպաստի ԵԱՏՄ տնտեսությունների աճին․ Միշուստին

Եվրասիական ինտեգրման հավաքած տեմպը կնպաստի ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների աճին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ վարչապետը նշել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և համատեղ բարձր տեխնոլոգիական նախագծերի առաջմղման արդիական հարցեր։

«Վստահ եմ, որ եվրասիական ինտեգրման հավաքած տեմպը կնպաստի մեր ազգային տնտեսությունների աճին և համապատասխանաբար մարդկանց կյանքի որակի բարձրացմանը։ Խնդրում եմ ձեր ոլորտներում հետևել, թե ինչպես են իրականացվում պայմանավորվածությունները, որոնք ֆիքսում ենք, որոնք ձեռք են բերվում նման այցերի ժամանակ», - ասել է Միշուստինը ՌԴ փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ մի շարք նշանակալի փաստաթղթեր են ստորագրվել, որոնք ուղղված են ներդրումային համագործակցության և էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ինչը անհրաժեշտ է այս ոլորտի ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ ապահովելու և սպառողների շահերը պաշտպանելու համար։

«Հատուկ ուշադրություն է դարձվել սննդի անվտանգության թեմային։ Մենք համակարգված աշխատում ենք ընդհանուր գյուղատնտեսական շուկա ստեղծելու ուղղությամբ, որպեսզի բնակիչներն ապահովված լինեն բոլոր անհրաժեշտ ապրանքներով։ Կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ այս կարևոր ռազմավարական ոլորտում։ Կշարունակենք համատեղ աշխատանքը երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման ուղղությամբ` ապրանքաշրջանառությունը մեծացնելու համար, այդ թվում՝ այլ երկրների հետ,», - նշել է ՌԴ վարչապետը։