|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով այսօր համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Կորպոսրասիոն Ամերիկա Էս Էյ» ընկերության միջեւ:
Ըստ համաձայնագրի` այս տարածքում իրականացվելու է մեծածախ եւ մանրածախ առեւտրային գործունեություն, մասնավորապես` թարմ մրգերի եւ բանջարեղենի մթերման, տեսակավորման, խոր սառեցման եւ փաթեթավորման ուղղություններով, կատարվելու է նաեւ ոսկյա իրերի եւ ադամանդների առեւտուր:
«Կորպոսրասիոն Ամերիկա Էս Էյ» ընկերության ներկայացուցիչ Մարսելո Վենդեն նշեց, որ իրենց ընկերությունն ազատ տնտեսական գոտիներ է ղեկավարում նաեւ Արգենտինայում եւ ունի հեղինակավոր խորհրդատուներ աշխարհի տարբեր երկրներից.
«Ցանկանում եմ ասել, որ մենք շատ հետաքրքրված ենք այս համագործակցությամբ: Ուղեւորային նոր համալիրի շինարարական աշխատանքների ավարտից հետո, ինչը կլինի սեպտեմբերին, կանցնենք հաջորդ քայլին, որն էլ «Զվարթոնցը» բազմապրոֆիլ տրանսպորտային տեղափոխությունների կենտրոն դարձնելն է: Այդ կերպ Հայաստանը կմիանա ամբողջ աշխարհին»,- ասաց նա: