|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը մտադիր են ազատ տնտեսական գոտի ստեղծել Նախիջևանում՝ Թուրքիայի և Իրանի սահմանգծում:
Հարցը քննարկվելու համար Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամադ Բագիր Բահրամին այս ամսվա ընթացքում հանդիպում է ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների հետ:
Քննարկվելու են նաև միջազգային ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև եռակողմ համագործակցության զարգացման խնդիրները: