|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ռազմինֆո»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «ապատեղեկատվություն» որակեց Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հայտարարությունը, թե հայկական կողմը փորձել է դիվերսիա կազմակերպել:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հոկտեմբերի 2-ին հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, հայկական կողմը Ղազախի ուղղությամբ (ՀՀ Տավուշի մարզի հատվածում) փորձել է իրականացնել դիվերսիոն ներթափանցում, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակի տակ է պահել ադրբեջանական դիրքերը: