|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչները մի քանի օր առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Գեղամաբակ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղերում իրականացրել են փաստահավաք աշխատանքներ։
Արդյունքները ներկայում ամփոփվում են: Դրանք պատշաճ կերպով կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին, կներկայացվեն միջազգային հանդիպումների ժամանակ, կդառնան հասանելի ՀՀ Կառավարության և Խորհրդարանի կողմից օգտագործման համար։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի դիրքորոշմամբ՝ առաջնային նպատակ պետք է լինի ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները հեռացնելը ոչ միայն Հայաստանի օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող բոլոր վայրերից։
Դա հրատապ անհրաժեշտություն է` սահմանային բնակավայրերում մարդկանց բնականոն կյանքը, նրանց իրավունքներն ու անվտանգությունը վերականգնելու համար: