|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետության Ստարոբելսկ քաղաքի քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով 40 երեխա է տուժել։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է տեղի երեխաների իրավունքների լիազոր Իննա Շվենկը`նշելով, որ 18 ընտանիք դիմել է իրեն և սպասում է հարձակման վայրում որոնողափրկարարական գործողության արդյունքներին։
Ավելի վաղ Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ ուրբաթ գիշերը ՈւԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով հարձակվել է մանկավարժական համալսարանի Ստարոբելսկի պրոֆեսիոնալ քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա։ Հարվածի պահին այնտեղ եղել է 14-ից 18 տարեկան 86 երեխա։ Վերջին տվյալներով՝ վեց մարդ զոհվել է։