|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «շատ անհանգստացած է» Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու՝ Ռուսաստանի որոշումից։ Այս մասին ասվում է երկուշաբթի Գուտիերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարը խիստ անհանգստացած է Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ տարածքների կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշումից: Նա կոչ է անում կարգավորել հակամարտությունն արևելյան Ուկրաինայում՝ համաձայն Մինսկի համաձայնագրերի, որոնք ամրագրված են Անվտանգության խորհրդի 2202 բանաձևով»,- ասվում է հաղորդագրությունում։
«Գլխավոր քարտուղարը Ռուսաստանի Դաշնության որոշումը համարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում, որը չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին»,- ասել է Դյուժարիկը։
Գլխավոր քարտուղարի ներկայացուցչի խոսքով՝ Գուտերեշը «կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին՝ կենտրոնացնել իրենց ջանքերը բռնության անհապաղ դադարեցման, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության վրա՝ զերծ մնալու համար ցանկացած գործողությունից և հայտարարությունից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ էսկալացիայի»: