|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել Պետդումայի լիագումար նիստում, որի շրջանակում Պետդուման վավերացրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը ՌԴ կազմ ներառելու մասին պայմանագրերը, գրում է ՏԱՍՍ-ը:
Լավրովն իր ելույթում ասել է, որ այս տարածքների ներառումը Ռուսաստանի Դաշնության կազմ դարձել է ռուսական հողերի վերամիավորման տրամաբանական շարունակությունը:
«Ուկրաինայի զինված ուժերը անպատիժ սպանում էին Դոնբասի բնակիչներին միայն այն պատճառով, որ նրանք հրաժարվել են աջակցել նեոնացիստական ռեժիմին: Կիևից կողմից մարդկանց կյանքին սպառնացող աճող սպառնալիքներն անհնարին են դարձրել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի գոյությունն Ուկրաինայի կազմում», - ասել է Լավրովը: