|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Խերսոնի և Զապորոժիեի մարզերը որպես անկախ տարածքներ ճանաչելու մասին հրամանագրեր է ստորագրել։
«Միջազգային համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան, ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված` ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը, հաշվի առնելով Խերսոնի մարզի ժողովրդի կամքը, որոշում եմ կայացրել հաստատել 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեի արդյունքները` Խերսոնի մարզի ինքնիշխանությունն ու անկախությունը ճանաչելու վերաբերյալ»,- ասված է ՌԴ նախագահի հրամանագրում։
Նմանատիպ հրամանագիր է ստորագրվել նաև Զապորոժիեի մարզի ինքնիշխանության և անկախության ճանաչման մասին։
ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը: