22 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 413.47 |
GBP | ⚊ | 477.57 |
GEL | ⚊ | 144.57 |
RUB | ⚊ | 4 |
USD | ⚊ | 386.35 |
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերում սկսվել են շրջանների ապագայի վերաբերյալ հանրաքվեները։
Քվեարկությունը կշարունակվի հինգ օր, երեքշաբթի այն տեղի կունենա ընտրատեղամասերում, իսկ նախորդ օրերին՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հարակից տարածքներում և տնային դիմումներով։
«Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին սկսվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության` Ռուսաստանի Դաշնությանը որպես սուբյեկտ միանալու հանրաքվե անցկացնելու գործընթացը: Քվեարկությունը տեղի է ունենում նախկինում սահմանված ձևով ԴԺՀ-ի ողջ տարածքում, որը վերահսկվում է հանրապետության իշխանությունների կողմից»,- ՌԻԱ Նովոստիին ասել է ԴԺՀ-ի ԿԸՀ նախագահ Վլադիմիր Վիսոցկին։