|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում է, և դրան պետք է արձագանքեն միջազգային գործընկերները։
«Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում է և Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի ճանաչման ու օկուպացման՝ 2008 թվականի սցենարի կրկնությունը։ Մենք կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին՝ արձագանքել ԵՄ անվտանգության և միջազգային իրավունքի հերթական խախտմանը»,- գրել է Դավիթ Զալկալիանին Twitter-ում: