|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեւանում, դեկտեմբերի 22-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել. Ժամը 12։00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքներում տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գործող Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ ժամը 10։00-ի սահմաններում նշված քոլեջում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 15-ամյա Գ․Գ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 15-ամյա Վ․Ա․-ի միջև, որի ժամանակ Գ․Գ․-ն դանակով հարվածներ է հասցրել Վ․Ա․-ի ոտքին։
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ապա ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։
Փաստի առթիվ ոստիականության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։