|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ArmLur.am-ը գրում է․ «Արաբկիրում 60-ամյա կնոջ մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կնոջ մարմնի վրա շուրջ 20 դանակի հարված է եղել։ Ով կամ ովքեր են առանձնակի դաժանությամբ սպանել կնոջը, հուսանք, կպարզի քննությունը։
Հայտնել էինք, որ մայիսի 29-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հարևանները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը 60-ամյա Լուսինե Ս.-ն է, և, ըստ հարևանների միջև տեղի ունեցած խոսակցությունների, հնարավոր է, որ կինը սպանվել է։
Թե ինչ հանգամանքներում՝ դա արդեն իրավապահները պարզում են»։