|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ քննչական կոմիտեում քննված նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչը 2019թ. օգոստոսի 19-ին՝ կեսօրին, նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղարաքոթուկ» կոչվող հանդամասում համագյուղացու ծննդյան տարեդարձի խնջույքի ընթացքում, ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր բարեկամի՝ համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս սպանության սպառնալիքներ է հնչեցրել եւ կացարանի մոտ գտնվող խոտ հավաքելու համար նախատեսված եռոտանիով դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառել նրա առողջությանը. Yerkir.am-ին հայտնում են ՔԿ-ից:
Խնջույքի մասնակիցների միջամտությամբ վիճաբանությունը դադարել է, եւ նրանք հեռացել են:
Հետո, վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նա գնացել եւ ճանապարհին հանդիպել է իր հետ վիճած բարեկամին, և իր հետ նախապես վերցրած գերանդիի սուր հատվածով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան: Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: