|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը 69 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի մարզերում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Սեպտեմբերի 7-ի կեսգիշերից մինչև ժամը 06.30-ը ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից առգրավվել և ոչնչացվել են 69 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, որոնցից 21-ը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 13-ը՝ Վորոնեժի մարզի տարածքում, տասը՝ Բելգորոդի մարզի, յոթը՝ Աստրախանի մարզի, վեցը՝ Վոլգոգրադի մարզի, երեքը՝ Ռոստովի մարզի, երկուսը՝ Բրյանսկի մարզի, մեկական ԱԹՍ խոցվել է Կուրսկի, Ռյազանի մարզերում և Ղրիմի Հանրապետությունում, չորսը՝ Ազովի ծովի ջրային տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ մարզերը, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։